Մերիլին Մոնրոյի զգեստը վաճառվել է մոտ 5 մլն դոլարով

article-2333844-1A15B168000005DC-155_634x665

Զգեստը, որը կրել է հանրահայտ Մերիլին Մոնրոն «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» երգը կատարելիս, Բեւերլի Հիլզում անցկացված աճուրդի ժամանակ վաճառվել է  4,8 մլն ԱՄՆ դոլարով,- տեղեկացնում է BBC-ն:

Մոնրոյի զգեստը, որի նախնական գինը 3 մլն դոլար էր, դարձել է աճուրդներում երբեւէ վաճառված ամենաթանկ հանդերձանքը:

Ժան Լուի դիզայնի թաղանթապատ զգեստը, որը զարդարված է 2500 բյուրեղներով, ձեռք է բերել Ռիփլի թանգարանի տնօրինությունը:

Հարկ է նշել, որ 2011թ.-ին Մոնրոյի եւս մեկ զգեստը, որը նա կրել է «Ցանկությունների 7 տարի» կատակերգությունում դերակատարման ժամանակ, վաճառվել է  4,6 մլն դոլարով:

Մոնրոն մահացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի 45-ամյակին նվիրված երգը կատարելուց 3 ամիս անց: Իսկ Քենեդին սպանվեց մեկ տարի անց՝ 1963թ.-ի նոյեմբերին:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝