Բուքինհեմյան պալատի վերանորոգման ծախսը կկազմի շուրջ 460 մլն դոլար

754598840271756

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Բուքինհեմյան պալատի կապիտալ վերանորոգման մտադրության մասին, տեղեկացնում է BBC-ն: Վերանորոգման համար կպահանջվի 10 տարի ժամանակ եւ 369 մլն ֆունտ սթերլինգ (շուրջ 460 մլն ԱՄՆ դոլար) գումար:

Աշխատանքները կմեկնարկեն 2017թ.-ի ապրիլին: Վերանորոգման ընթացքում Եղիսաբեթ 2-րդ թագուհին ստիպված չի լինի լքել իր նստավայրը:

Ժամանակավորապես կավելացվեն արքայական ընտանիքին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները: Ֆինանսավորման ավելացման որոշումը դեռեւս պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը:

Բուքինհեմյան պալատը հիմնվել է 1703 թ.-ին: 19-րդ դարի ընթացքում պալատն ավելի են մեծացնում: Այն վերջնականապես դառնում է բրիտանական միապետների գլխավոր նստավայր 1837թ.-ին՝ թագուհի Վիկտորիայի օրոք։

Վերջնական ամենամեծ կառուցվածքային լրացումները կատարվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ այդ թվում նաև արևելյան ճակատի կառուցումը, որտեղ գտնվում է այն պատշգամբը, որտեղից սովորաբար ժողովրդին  ողջունում է թագավորական ընտանիքը։

Ամեն տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պալատի պետական սենյակները բաց են լինում հասարակության առաջ։

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝