Հայաստանի պատմության թանգարանը կմասնակցի Լոնդոնի Բրիտանական թանգարանի միջազգային ցուցահանդեսին

nkar

Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ին կբացվի «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2019 թվականի փետրվարի 24-ը:

Ցուցահանդեսին կներկայացվի 200 նմուշ. 120-ը Բրիտանական թանգարանի  հավաքածուից, իսկ 80-ը կփոխառվեն Հայաստանի պատմության թանգարանից, Փարիզի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վատիկանի և Նիկոզիայի հայտնի թանգարաններից:

Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին կներկայանա ուրարտական արվեստի 10 բացառիկ նմուշներով, որոնք, ըստ Բրիտանական թանգարանի մասնագետների և ներկայիս ցուցահանդեսի համակարգող Գարետ Բրերետոնի, առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ցուցադրության համար՝ որպես բացառիկ և արժեքավոր վկայություն այդ ժամանակաշրջանում տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի ու մշակույթի համատեքստում:

Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Հայաստանի և հայկական մշակութային ժառանգության արժևորման և հանրահռչակման բացառիկ հնարավորություն է:    

 

Դիտվել է՝