Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

6a9b75aaf8185854da8182343485b7ee__1440x

Բարսելոնայում 85 տարեկանում մահացել է հանրահայտ իսպանացի օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեն:

Նա առողջական խնդիրներ ուներ եւ բուժում էր ստանում Բարսելոնայի կլինիկաներից մեկում:
Կաբալյեն առավել հայտնի է որպես իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից: 2013 թ. հունիսի 7-ին պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհին եղել է Հայաստանում: Նա մեծագույն ակնածանքով և սիրով է խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի, նրա դարավոր հերոսական պատմության և մշակույթի մասին: «Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,-ասել է Մոնսերատ Կաբալյեն:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝