Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

36882446_1560656937396241_8761565354913693696_n

Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի բացման արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ցուցադրվեց ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը» ֆիլմը:

Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ հյուրերն անցան կարմիր գորգի վրայով, ապա տեղի ունեցավ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը։

«Արդեն իսկ նոր Հայաստանում հուսով եմ, որ էլ ավելի շատ կնկարահանեն կինոյի գլուխգործոցներ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորեց փառատոնի դերն ու նշանակությունը մեր երկրի մշակութային կյանքում։

 Փառատոնի պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին: Նա լրագրողներին հայտնեց, որ տեղյակ է, որ այսօր Հայաստանում Վարդավառ է` ջուր լցնելով ներկաների վրա:36772197_1560657077396227_5695242169116262400_n

Դիտվել է՝