Մահացել է հայտնի կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

_102005636_tass_23197157

Մահացել է խորհրդային կինոռեժիսոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինը: Այդ մասին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: 

Գովորուխինը 83 տարեկան էր: Նա վախճանվել է երկարատեւ, ծանր հիվանդությունից հետո:

Ստանիսլավ Գովորուխինն ականավոր խորհրդային կինոռեժիսոր է եւ դերասան, հենց խորհրդային, քանի որ վերջին 30 տարում նա զբաղվում էր քաղաքականությամբ: Նրա վերջին ֆիլմը, որը քննարկվող իրադարձություն դարձավ, «Վորոշիլովյան հրաձիգն» էր:

Նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական կինոնկարներ: Խաղարկային կինոյում նրա ամենահայտնի ֆիլմերից են «Ուղղահայաց» (1967թ.), «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (1979թ.), «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արկածները» (1981թ.), «Տաս նեգրիկները» (1987թ.) և այլ կինոնկարներ:

Ստանիսլավ Գովորուխինը գրել է շուրջ քսան ֆիլմի սցենար, խաղացել է բազմաթիվ հիշարժան դերեր: 

 ÐŸÐ°Ð¼ÑÑ‚ник героям фильма

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝