Շտուտգարտ, Վիսբադեն. շարունակվում են Սերգեյ Սմբատյանի ելույթները Եվրոպայում

1

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ շարունակվում են Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունները։ Մայիսի 23-ին Շտուտգարտի Liederhalle-ի «Բեթհովեն» սրահում երաժշտասեր հանրությունը հավաքվել էր ունկնդրելու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, որը տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Նվագախումբը ամերիկացի ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերի և ավստրիացի դաշնակահար Ինգոլֆ Վանդերի մասնակցությամբ ներկայացրեց Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը և Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտ։ Համերգի երկրորդ մասում հնչեց Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։

Liederhalle-ի «Բեթհովեն» սրահը առանձնանում է իր յուրահատուկ ակտուստիկայով, որն էլ ավելի խորհրդավոր էր դարձնում նվագախմբի հնչեցրած երաժշտությունը։

Մայիսի 25-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայություն շրջանակներում հանդես եկավ Վիսբադենում` հանրահայտ Kurhaus-ում։

Դավիթ Աարոն Քարփենթերը նշում է, որ իր համար մեր հաճույք է ելույթ ունենալ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, քանի որ նրանց հետ կատարումներում նոր հնչերանգներ է հայտնաբերում։

Այսօր նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ բեմ կբարձրանա աշխարհի ամենահայտնի համերգային դահլիճներից մեկում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։

Դիտվել է՝