Լոնդոնում «Ռուսական աճուրդն» ավելի քան 23 մլն ֆունտ սթերլինգ շահույթ է ապահովել

15310317_1015572105238063_1584828944_n

Լոնդոնում տեղի ունեցած «Ռուսական աճուրդն» առավել հաջող է անցել, քան նախորդ նմանատիպ միջոցառումները՝ ընդհանուր առմամբ ավելի քան 23 մլն ֆունտ սթերլինգ շահույթ ապահովելով,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Անվիճելի առաջատարը Sotheby’s աճուրդի տունն է, որը «Ռուսական աճուրդի» շնորհիվ վաստակել է 14 մլն ֆունտ սթերլինգ, իսկ գլխավոր լոտը եղել է Ալեքսանդր Ռոդչենկոյի «Կոնստրուկցիա N 95» գործը:

Արվեստի գործերի վաճառքից գոյացել է 12,6 մլն ֆունտ սթերլինգ: Ռոդչենկոյի գործը վաճառվել է 3,6 մլն ֆունտով, եւ հնարավոր է դառնա ոչ միայն տվյալ աճուրդի, այլեւ «Ռուսական աճուրդի» ամբողջ շաբաթվա թոփ-լոտը:

Հազվագյուտ կտավը, որը 20 տարի պահպանվել է մեկ մարդու մոտ, ստեղծվել է 1919թ.-ին, երբ Ռուսաստանը համարվում  էր ժամանակակից արվեստի աշխարհի առաջատարը: «Կոնստրուկցիա N 95»-ը համարվում է նկարչի ամենանշանավոր գործը:

Իլյա Չաշկինի «Յոթերորդ հարթություն» գործը, որը նախապես գնահատված էր ընդամենը 100-150 հազար ֆունտ, վաճառվել է 2,4 մլն-ով:

Հովհաննես Այվազովսկու «Յալթայի ափը» գործը վաճառվել է 489 հազար ֆունտ սթերլինգով:

15281934_1015572195238054_1703271136_n

Աղբյուր՝  «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝