Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

1507990885

Հանրահայտ դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Ինտերֆաքսը:  

«Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակը միջին ծանրության է: Դերասանը խնդիրներ ունի՝ կապված սրտի հետ, եւ հնարավոր է, որ նա հիվանդանոցում անցկացնի մի քանի օր»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Արմեն Ջիգարխանյանը վերջին անգամ հիվանդանոցում էր հայտնվել ընթացիկ տարվա հունվարին:

Դիտվել է՝