Ջինա Լոլոբրիջիդայի պատվո աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում

27583546_1395539890574614_751497067_n

Իտալական կինոյի լեգենդար ներկայացուցիչ Ջինա Լոլոբրիջիդան արժանացել է պատվո աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում, տեղեկացնում է Daily Mail-ը:

90-ամյա դերասանուհին, ում ժամանակին համարում էին աշխարհի ամենագեղեցիկ կինը, անձամբ ներկայացել էր արարողությանը: Նրա անվանական աստղը ստացել է 2628-րդ համարը:

Ջինա Լոլոբրիջիդան մեծ ճանաչում է ձեռք բերել 1950-60 թ.թ.-ին:

Տարբեր պարբերականների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, 1947 թ.-ին Իտալիայում մասնակցելով գեղեցկության մրցույթի գրավել է 3-րդ տեղը:

Խաղացել է մոտ 70 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ. Քրիստիան-Ժակ, 1952 թ.), «Հաց, սեր և ֆանտազիա» (ռեժ. Վիտորիո դե Սիկա, 1953 թ.), «Տրապեցիա» (ռեժ. Քերոլ Ռիդ, 1956 թ.), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ. Ժան Դելանուա, 1956 թ.)։

27661618_1395539940574609_1972704356_n 27661987_1395539937241276_1329231427_n 27661363_1395539943907942_374075921_n

Աղբյուր՝ Daily Mail

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝