«Գաթա» բենդը «Նարեկացի» արվեստի միությունում

image

«Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով հյուրընկալեց «Գաթա» բենդին, որը  6-ից 14 տարեկան երեխաների և պատանիների հետ իսկական ստեղծագործական փոթորիկ արեց միությունում: Խումբը ներկայացրեց իր ստեղծագործական գործընթացը և տեղում «Լապտերներ» նախագծի փոքրիկների հետ իմպրովիզացիայի միջոցով երաժշտական համարներով հանդես եկավ, պատասխանեց հարցերին, իսկ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը բացատրեց իրենց ներկայացրած երգերի իմաստներ:

«Գաթա» բենդի ստեղծման առաջին սկզբունքը եղել է մարդկային լավ որակի համախմբումը, ինչն էլ դարձավ երեկոյի հիանալի ընթացքի երաշխավորը…

Բենդը ստեղծվել է հինգ տարի առաջ: 
Յուրաքանչյուր անդամ հիանալի վարպետությամբ տիրապետում է մի քանի ֆոլք երաժշտական գործիքների: 

Խմբի անդամներն են՝ Գարիկ Առաքելյան (պրոդյուսեր), Վահան Զաքարյանը (փողային գործիքներ), Արթուր Բալջյան (hարվածային գործիքներ), Անդրանիկ բարեշնորհ Մանուկյան (վոկալ):

3e85b900-0471-4d5b-8f55-d8c607a695ef 7d19cb33-25e0-4146-93da-92f834d7a4d9 8defcdf0-2bfa-4b00-820b-e8e29a993225 9029eb82-3260-4682-968a-3ca63abc0628

Դիտվել է՝