«Գրեմմի» մրցանակի են արժանացել Բրունո Մարսը, Քենդրիկ Լամարը, Պուտինի մասին երգի հեղինակը…

20180129-grammy-post111

Նյու-Յորքում անցկացված «Գրեմմի» մրցանակաբաշխությունը հաղթահանդես է դարձել երգիչ Բրունո Մարսի համար, տեղեկացնում է Meduza.io-ն:

Նրա «24K Magic» սկավառակը հաղթող է ճանաչվել «Տարվա ձայնագրություն» եւ «Տարվա ալբոմ» անվանակարգերում, իսկ «Thatʼs What I Like» ստեղծագործությունը՝ «Տարվա երգ» անվանակարգում: Բացի այդ, նա «Գրեմմի» է ստացել եւս մի քանի անվանակարգերում:  7-րդ մրցանակը Մարսին բաժին է հասել լավագույն մասթերինգի համար:  

«Տարվա դեբյուտ» անվանակարգում մրցանակակիր է դարձել 21-ամյա կանադացի երգչուհի Ալեսիա Կարան: 

Ռեփեր Քենդրիկ Լամարը հաղթել է բոլոր 4 ռեփ-անվանակարգերում, իսկ «Humble» երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույն երաժշտական տեսանյութ: 

Էդ Շիրանը «Գրեմի»-ի 2 մրցանակի է արժանացել փոփ-անվանակարգերում: «Լավագույն ռոք-ալբոմ»  է ճանաչվել The War On Drugs խմբի ստեղծագործությունը:

Ռուսաստանցի դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը մրցանակակիր է դարձել «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում, իսկ կոմպոզիտոր Ռենդի Նյումանը «Գրեմի»-ի է արժանացել ՌԴ նախագահի մասին «Պուտին» երգիծական երգի համար:

Աղբյուր՝ Meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝