Իտալիայում սկսվել են պարահանդեսային երթերը

27292860_1390273581101245_2141725662_n

Իտալիայում սկսվել են պարահանդեսային զբոսանքները, առաջին երթերը տեղի կունենան այսօր երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում նաեւ Վենետիկում:

Ի տարբերություն ռուսական «Մասլենիցա»-ի, որը տեւում է ընդամենը մեկ շաբաթ՝ Մեծ Պահքից առաջ, իտալական պարահանդեսները տեւում են երեք շաբաթ, ըստ ավանդության, ավարտվում «յուղոտ երեքշաբթի», որը կաթոլիկական օրացույցով համընկնում է փետրվարի 13-ին:

Վենետիկյան պարահանդես

«Մարիայի երթը» եւ «Հրեշտակի թռիչքը»՝ Վենետիկյան պարահանդեսի հիմնական միջոցառումները, տեղի կունենան փետրվարի 2-ին եւ 3-ին: Հունվարի 27-ից  բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված՝ սկսած փողոցային ներկայացումներից մինչեւ էքսկուրսիաներ: Առաջին միջոցառումներից մեկը կլինի VeCircOnda-ն՝ տոն ջրի վրա, որը այս տարի նվիրված է կրկեսին: Տոնի անվանումն առաջացել է  Venezia, CIRCo, ONDA բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են Վենետիկ, կրկես, ալիք:

Դիմակներից բացի, մասնակիցները հագնում են Վենետիկյան հանրապետության դարաշրջանի զգեստներ:

Պարահանդեսի պաշտոնական մեկնարկը կտա «Մարիայի երթը» փետրվարի 3-ին: Այդ ավանդույթը հիշեցնում է այն, թե ինչպես միջնադարյան ծովահենները գողացել են Վենետիկյան հանրապետության 12 գեղեցկուհիների, ովքեր ազատ են արձակվել ռազմիկների կողմից: Այդ երթի անցած տարվա  հաղթողը որպես կանոն հանդես է գալիս հրեշտակի դերում, ով իջնում է 100մ բարձրության վրա գտնվող զանգակատնից Սուրբ Մարկոսի հրապարակում:

Ամեն տարի Վենետիկում պարահանդեսի ժամանակ հավաքվում են հազարավոր այցելուներ: Անվտանգության նկատառումներից ելնելով իշխանությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում: Վենետիկի կենտրոնական մասից կարելի է անցնել միայն քայլելով կամ նավակներով:

Քաղաքի տարբեր հրապարակներում ելույթ կունենան բալետի արտիստներ: Պարահանդեսներ են տեղի ունենում նաեւ Լիդո կղզում, ինչպես նաեւՄեստրեում: Հռոմում եւ այլ քաղաքներում երեխաներին տարբեր կոստյումներ են հագցնում, իսկ փողոցներում կոնֆետներ լցնում:

27294934_1390273707767899_467587641_n 27295043_1390273721101231_269959515_n 27394829_1390273701101233_8992775_n 27400166_1390273714434565_157434902_n 27497637_1390273694434567_1844591204_n 27497696_1390273704434566_1798597301_n

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝