ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան ընտրել է տարվա լավագույն ֆիլմը

27043584_1385478614914075_36888088_n

ԱՄՆ-ի SAG Award-ի կինոդերասանների գիլդիայի 24-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում,  «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմն արժանացել է  «Լավագույն դերասանական կազմ» մրցանակին:

Ամենամյա լավագույն անվանակարգի համար մրցում էին նաեւ  «Հեռու», «Լեդի Բերդ», «Սեր- հիվանդություն» եւ «Մադբաունդ ագարակը» ֆիլմերը:

Հեռուստատեսության ժանրում լավագույն դերասանական կազմ անվանակարգում ներառվել են «Փոխնախագահ» եւ «Դա մենք ենք» սերիալները:

Մինի-սերիալում լավագույն դերակատարում անվանակարգին են արժանացել Նիկոլ Քիդմանը եււ Ալեքսանդր Սքարսգարդը «Մեծ փոքր սուտ» ֆիլմի համար: Դրամատիկ սերիալում լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Սթերլինգ Բրաունը, իսկ դրամատիկ սերիալում լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթել է Քլեր Ֆոյը:

SAG-ը միավորում է առնվազն 120 հազար դերասանների, ովքեր աշխատում են ԱՄՆ-ում: SAG Award մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 1995թ.-ից: Հաղթողները, ովքեր որոշվում են 15 անվանակարգերում ինչպես լավագույն դերակատարման, այնպես էլ հեռուստատեսային աշխատանքների համար, ստանում են դերասանի պատկերով բրոնզյա արձանիկ, որի ձեռքին դիմակ կա:27140862_1385478724914064_963011069_o

 Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝