Մահացել է Միխայիլ Դերժավինը

26735319_1374529156009021_322534906_o

81 տարեկան հասակում մահացել ՌԴ Երգիծանքի թատրոնի հնաբնակներից մեկը, հանրահայտ դերասան Միխայիլ Դերժավինը, տեղեկցնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ ժողովրդական արտիստը մահացել է երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:

Միխայիլ Դերժավինը ծնվել է 1936թ.-ի հունիսի 15-ին՝ Մոսկվայում: Հայրը մահացել է, երբ նա ընդամնեը 15 տարեկան էր: Ընտանիքին օգնելու համար նա ստիպված է եղել աշխատել, 10-րդ դասարանն ավարտել է երեկոյան դպրոցում:

Առաջին անգամ ֆիլմում Դերժավինը նկարահանվել է 1956թ.-ին՝ Յուրի Եգորովի «Նրանք առաջինն էին» գեղարվեստական կինոնկարում:

Նա ստացել է բազմաթիվ պետական պարգեւներ: 2006թ.-ին «Մոսֆիլմի» հարեւանությամբ բացվել է Միխայիլ Դերժավինի անունով աստղը:

Դերասանը զբաղվում էր սպորտով եւ որսորդությամբ, սիրում էր երգել:

Նշենք, որ Միխայիլ Դերժավինը ՌԴ ժողովրդական արտիստուհի Ռոքսանա Բաբայանի ամուսինն էր:

 26828220_1374529172675686_1078920500_o

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝