
Forbes հանդեսը կազմել է Հոլիվուդի այն դերասանների ցանկը, ովքեր ֆիլմարտադրող ընկերությունների համար ամենամեծ եկամուտն են ապահովել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Առաջին տեղը գրավել է Ջերեմի Ռեները: Նրա մասնակցությունը ֆիլմերում երաշխավորում է դրամարկղային հասույթ, որը 94 անգամ գերազանցում է դերասանի հոնորարը: Նշվում է, որ Ռեներն առաջատարի դիքը զբաղեցրել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆրանշիզի եւ կապիտան Ամերիկայի մասին ֆիլմի շնորհիվ:
Երկրորդ տեղում է Էմմա Ուոթսոնը: Նրա մասնակցությամբ վերջին երեք ֆիլմերի հասույթը 70 անգամ գերազանցել է նրա վաստակած գումարը:
Ուոթսոնին հաջորդում է Սքարլեթ Յոհանսոնը, որի վաստակած գումարից 66 անգամ ավելի շատ եկամուտ են ստացել նրա մասնակցությամբ ֆիլմերը նկարահանած կինոստուդիաները:
Պարբերականը հրապարակել է նաեւ տարվա ամենագերագնահատված դերասանների անվանացանկը, որը գլխավորում է Մարկ Ուոլբերգը:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան