Մահացել է թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան Լեոնիդ Բրոնևոյը

28495747

89 տարեկան հասակում մահացել է ՌԴ թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։  

Բրոնևոյն աշխատել է Ռուսաստանի տարբեր քաղաքների բազմաթիվ թատրոններում,  նկարահանվել մի շարք հայտնի ֆիլմերում՝ «Գարնան 17 ակնթարթ», «Սիրո բանաձեւ», «Այն նույն Մյունհաուզենը», «Պոկրովյան դարպասներ» և այլն։

Մեծ ճանաչում է ձեռք բերել «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմում Հենրիխ Մյուլլերի դերակատարումից հետո: Լեոնիդ Բրոնևոյը բազմաթիվ պետական մրցանակների դափնեկիր էր:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝