Մահացել է Միխայիլ Զադորնովը

image

69 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել ռուսաստանցի հայտնի գրող, երգիծաբան Միխայիլ Զադորնովը, հայտնում է Lenta.ru-ն:

Զադորնովը տառապում էր գլխուղեղի ուռուցքի ծանր հիվանդությամբ: 2016թ.-ից նա դադարեցրել էր իր ելույթները, քանի որ քիմիաթերապիայով բուժում էր ստանում:    

Միխայիլ Զադորնովը 10-ից ավելի գրքերի հեղինակ է՝ քնարական և երգիծական պատմվածքների, ակնարկների, հումորեսկների, ճամփորդական նոթերի և պիեսների։

Նա հայտնի է արևմուտքի մշակույթին ու կյանքին (հատկապես ամերիկյան մշակույթին) ուղղված քննադատական արտահայտություններով։  

1990-ական թվականների ստեղծել է մի քանի հեռուստահաղորդումներ՝ «Անշլագ», «Սմեխոպանորամա», «Դոչկի-մատերի»:

Միխայիլ Զադորնովը «Ոսկե հորթ» և «Օվացիա» մրցանակների դափնեկիր է։ 1996 թ.-ին Ռիգայում տեղի ունեցած միջազգային փառատոնի ժամանակ դարձել է Արկադի Ռայկինի գավաթի մրցանակակիր։

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝