«Օսկար-2018», «Ջրի ձեւը»՝ լավագույն ֆիլմ, ՄաքԴորմանդը եւ Օլդմենը՝ լավագույն դերասաններ

image

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը: Լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը», որը համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո պատմություն է։ Այս ֆիլմը հավակնում էր 13 «Օսկարի» 4 անվանակարգերում:

Լավագույն դերասան է ճանաչվել Հերի Օլդմենը, ով «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորել է Ուինսթոն Չերչիլին: Բրիտանացի դերասանի համար սա առաջին «Օսկարն» էր:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս ՄաքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ 

Օտարերկրյա ֆիլմերից լավագույնը չիլիացի ռեժիսորի «Ֆանտաստիկ կին»-ն էր:

 «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռուսաստանյան սպորտի դոպինգային սկանդալի մասին պատմող «Իկար» ֆիլմը:

_100275863_a8ac8176-338f-48f9-b4fb-2797d175d747 _100275862_045333851-1 _100275262_045331464-1 _100275264_045331917-1 _100274463_045324453-1

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝