2017թ.-ի ամենաբարձր վարձատրվող դերասանները

383627159

2017թ.-ի ամենաբարձր վարձատրվող դերասանը դարձել է Մարկ Ուոլբերգը, ում տարեկան եկամուտը կազմել է 68 մլն դոլար: Այս մասին նշված է Forbes ամերիկյան թերթի վարկանիշային աղյուսակում: Ուոլբերգը մեծ հոնորարներ է ստացել «Բարեւ հայրիկ, Ամանոր-2» եւ «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» ֆիլմերի նկարահանումների ժամանակ:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնում է Դուեյն Ջոնսոնը՝ 65 մլն դոլար տարեկան եկամուտով: Դերասանը վաստակել է «Մալիբուի փրկարարները» եւ «Ջումանջի»  ֆիլմերի նոր վարձակալությունից: Բացի այդ, նա եկամուտ է ունեցել նաեւ «Ֆուտբոլիստները» սերիալից:

Երրորդ տեղում է Վին Դիզելը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 54,5 մլն դոլար: Դերասանը հոնորարներ է ստացել «Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասում եւ «3 իքս»-ի երրորդ մասում նկարահանվելու համար:

Այնուհետեւ ցուցակում հաջորդում են Ադամ Սենդլերը՝ 50,5 մլն դոլար եկամուտով, Ջեկի Չանը (49 մլն դոլար), Ռոբերտ Դաունի կրտսերը (48 մլն դոլար), Թոմ Կրուզը (43 մլն դոլար): Տասնյակը եզրափակում են բոլիվուդյան երեք դերասանները՝ Շախրուք Խանը՝ 38 մլն դոլար եկամուտով, Սալման Խանը՝ 37 մլն դոլարով եւ Աքշայ Կումարը՝ 35,5 մլն դոլարով:

1111

Վարկանիշային աղյուսակում նրանցից ցածր տեղ զբաղեցրել են Քրիս Հեմսվորտը (31,5 մլն դոլար), Թոմ Հենքսը (31 մլն դոլար), Սեմուել Ջեքսոնը (30,5 մլն դոլար):

2222

Ռայան Գոսլինգը վաստակել է 29 մլն դոլար եւ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը Forbes-ի ցուցակում: Նրան հաջորդում են Ռայան Ռեյնոլդսը՝ 21,5 մլն-ով, Մեթ Դեյմոնը՝ 21 մլն-ով, Ջերեմի Ռեները՝ 19 մլն-ով, Քրիս Էվանսը՝ 18 մլն-ով: Քրիս Փրաթը, վաստակելով 17 մլն դոլար, զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Ցուցակը եզրափակում է Մարկ Ռուֆալոն՝ 13 մլն դոլար տարեկան եկամուտով:

333

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝