Մեթ Դեյմոնը Վենետիկում տվեց «Օսկարի» «որսաշրջանի» մեկնարկը

21245355_1260520530743218_669727899_n

«Օսկարի» մրցանակաբաշխությանը դեռեւս կես տարի կա, սակայն մրցանակների «որսաշրջանի» մեկնարկն արդեն տրված է Վենետիկի կինոփառատոնում, տեղեկացնում է BBC-ն:

Վենետիկն ավանդաբար դառնում է մեկնարկային հրապարակ «Օսկարի» հիմնական հավակնորդների համար: Հենց այդ փառատոնի ժամանակ կայացան «Լա-Լա Լենդ», «Ժամանում», «Ուշադրության կենտրոնում», «Բյորդման» եւ «Գրավիտացիա» ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները, որոնք ստացան Ամերիկյան կինոակադեմիայի ամենաշատ մրցանակները:

Այս տարի կինոփառատոնը բացվեց ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի «Նվազեցում» կինոկատակերգության պրեմիերայով: Ֆիլմի գլխավոր դերակատարը Մեթ Դեյմոնն է:

Variety ամսագիրը հայտնել է, որ Փեյնի ֆիլմն այս շրջանի կինոմրցանակների գլխավոր հավակնորդը կլինի: «Ուրախ, դիտարժան եւ վառ ֆիլմ է, որը կինոփառատոնի գլխավոր իրադարձությունը կլինի»,-ասել է քննադատ Օուեն Գլեյբերմանը:

Այսօր կբացվի Թելլուրիդի (ԱՄՆ) կինոփառատոնը, իսկ հաջորդ շաբաթ կտրվի Տորոնտոյի միջազգային փառատոնի մեկնարկը:

21268869_1260520637409874_1723461226_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝