Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի 2 անհայտ նկար

7c1e0cc9a8fd2e81f96e9da3581c98aa

Ամստերդամի Վան Գոգի թանգարանի մասնագետները հայտնաբերել են աշխարհահռչակ նկարչի երկու անհայտ գործերը, հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը:

Աշխատանքներից մեկը`«Մոնմարտրի բլուրը քարհանքով» կտավը, որը ստեղծվել է 1886թ.-ին, պահպանվում էր Van Vlissingen արտ-պահոցում եւ համարվում էր անհայտ հեղինակի գործ:

Փորձագետներին հաջողվել է պարզել, որ հեղինակը Վան Գոգն է՝ վերլուծելով նկարի համար օգտագործված նյութերը, թեմատիկան, տեխնիկան եւ ոճը:  

Նրա եւս մեկ նկար, որը նախկինում համարվում էր անհայտ նկարչի գործ, պահպանվում էր թանգարանի պահոցում:   

Ներկայումս այդ երկու նկարները ցուցադրվում են հոլանդական Լարեն քաղաքի թանգարանում:

Снимок

Աղբյուր՝ aif.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝