Մահացել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժաննա Մորոն

_97140248_119c256b-26a9-44d9-a735-ec5a2065a403

Դերասանուհի Ժաննա Մորոյին՝ ֆրանսիական կինոյի ամենաազդեցիկ դեմքերից մեկին, գտել են Փարիզի իր բնակարանում մահացած: Նա 89 տարեկան  է:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Մորոն «իրենով անձնավորել է ֆիլմը» եւ եղել է «սահմանված կարգի դեմ բողոքող նորարար»:

Ամենամեծ ճանաչումը նրան բերել է Ֆրանսուա Թրյուֆոյի «Ժյուլ եւ Ջիմ» ֆիլմը: Անձամբ ինքն էր համարում, որ դա իր կարիերայի լավագույն աշխատանքն է:

_97136219_jeanne_afp

Ժաննա Մորոն ծնվել է 1928թ.-ի հունվարի 23-ին, գարեջրատան ղեկավար Անատոլ Դեզիր Մորոյի եւ պարուհի Քեթրին Մորոյի ընտանիքում:

Իր կարիերան շատ վաղ հասակից է սկսել. 20 տարեկան էր, երբ անդամագրվել է կատակերգու Ֆրանսեզի թատրոնում: Սակայն թատրոնից նա շատ շուտ է հոգնել եւ մի քանի տարի նկարահանվել է քիչ բյուջե ունեցող ֆիլմում:

Սկզբում քննադատները Մորոյի համար լուրջ հաջողություններ չէին կանխատեսում, քանի որ նրանց կարծիքով նա արտաքին որեւէ առավելություն չուներ այդ ժամանակի հայտնի դերասանուհիներ Բրիջիդ Բարդոյի եւ Քաթրին Դենեւի հետ համեմատած:

Անսպասելի հաջողություն

1950-ականներին նկարահանվել է ռեժիսոր Լուի Մալի երկու՝ «Վերելակ դեպի կառափնարան» եւ «Սիրեկանները» ֆիլմերում, որոնք նրան հաջողություն բերեցին:

Դրանից հետո դերասանուհին տարբեր առաջարկներ է ստանում ամենահայտնի ռեժիսորներից: Նա նկարահանվել է Միքելանջելո Անտոնիոնի «Գիշերը» ֆիլմում Մարչելո Մաստրոյանի հետ, ինչպես նաեւ «Աղախնի օրագիրը» ֆիլմում:

_97137811_bardot_getty

«Ինձ հաջողվեց դեպի ինձ ձգել հիանալի մարդկանց: Նրանք հետաքրքրված էին ինձանով: Նրանք տպավորված էին նրանով, որ ես ամբողջությամբ ենթարկվում էի նրանց իշխանությանը եւ չէի շեղվում կրկնությունների ժամանակ»,- ասել է դերասանուհին լավագույն ռեժիսորների հետ աշխատելու մասին:

1960թ. նկարահանված «Յոթ օր, յոթ գիշեր» ֆիլմի համար Ժան Պոլ Բելմոնդոյի հետ ստացել է Կաննի փառատոնի մրցանակը:

Մորոն աշխատել է Օրսոն Ուելսի եւ Բրիջիդ Բարդոյի հետ «Վիվա Մարիա» ֆիլմում:

Օրսոն Ուելսը Մորոյին անվանել է աշխարհի մեծագույն դերասանուհի:

Իր սեփական աշխատանքի մասին Մորոն ասել է. «Զգացմունք առաջացնելու համար պետք է կյանքից վերցնել ինչ-որ բան: Ես մինչեւ սպառվելը չեմ փորձում դերը, նախապես դերի մեջ չեմ մտնում եւ պարզապես այն քննարկում եմ ռեժիսորի հետ եւ սկսում եմ խաղալ:

Ամբողջ կյանքի ընթացքում նա խաղացել է 142 ֆիլմերում: Նա իրեն երբեք գեղեցկուհի չի համարել եւ ասել է, որ «ֆիզիկական գեղեցկությունը շնորհ չէ»:

Աղբյուր՝ bbc.com

Թարգմ․՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝