Աստվածաշնչյան թեմաներով միջդավանանքային երկխոսություն խթանող հանդիպումներ

24th WARP Office in Sydney, Australia

Ավստրալիայում, Կոլումբիայում և Մերձավոր Արևելքի ութ երկրներում տեղի ունեցան Կրոնների խաղաղության միջազգային դաշինքի (ԿԽՄԴ)՝ խաղաղաշինության ուղիների որոնմանը նվիրված միջկրոնական երկխոսություններ։ Միջդավանանքային երկխոսություն խթանող այս հանդիպումներին իրենց մասնակցությունն ունեցան մի շարք կրոնական գործիչներ, այդ թվում՝ կրոնական առաջնորդներ, աստվածաշնչյան հետազոտությունների ոլորտի գիտաշխատողներ և տարբեր կրոնական ուսմունքներ ուսուցանող ուսումնական հաստատությունների ղեկավարներ, որոնց նպատակն էր աստվածաշնչյան թեմաների միջոցով հասնել ավելի բարձր մակարդակի փոխըմբռնման։

Մասնակիցները քննարկեցին տարբեր թեմաներ, այդ թվում՝ «Կրոն ընտրելու պատճառները», «Տարածաշրջանում գերակա կրոնի հետևորդը լինելու մարդկանց հակվածությունը» և «Որևէ մեկի կրոնն ընտրելու ողջամիտ ճանապարհը»։

Լիբանանի Հունական ուղղափառ եկեղեցուց ժամանած հայր Ղասան Հադդադն իր կարծիքը հայտնեց այն մասին, թե ինչու են փոքրամասնություն ներկայացնող կրոնական խմբերը հետևում իրենց փոքր կրոններին՝ ասելով. «Փոքրամասնություն ներկայացնող խմբերը կամ պատմության ընթացքում փոքրաթիվ դարձած ավելի մեծ համայնքների ժառանգորդներ են, կամ մի տեղից մյուսը տեղափոխված խմբեր։ Նրանք փորձում են իրենց կրոնով պահպանել իրենց ինքնությունն ու ժառանգությունը»:

Դոկտոր Փիթեր Բաեն տվեց կրոնի հետևորդ լինելու պայմանը. «Երբ խոսքը վերաբերում է կրոնի ընտրությանը, շատ կարևոր է համեմատել աստվածաշնչյան յուրաքանչյուր ուսմունք։ Հիանալի կլիներ, եթե յուրաքանչյուր կրոնական փորձագետ կարողանար գտնել մեզ դեպի Աստծո տունը տանող ճիշտ աստվածաշնչյան ուսմունքը»:

Քննարկման արդյունքում մասնակիցները պարզեցին, որ կրոնի վրա ազդող գործոն կարող են լինել այնպիսի հանգամանքները, ինչպիսիք են ընտանիքը, հասարակությունն ու մշակույթը։ Ավելին՝ նրանք հանգեցին այն եզրակացության, որ կրոն ընտրելու չափանիշը պետք է սահմանվի կրոնական ուսմունքների հետազոտության միջոցով։

Հանդիպումից ստացած իրենց տպավորությունները հայտնեցին ոչ միայն կրոնական գործիչները, այլև հանդիսատեսը։ Նրանցից մեկն ասաց. «Ես մահմեդական եմ, սակայն ինձ հարկավոր է իմանալ ավելին սայենթոլոգիայի, բուդդիզմի և քրիստոնեության մասին։ Ինձ հետաքրքիր է տեղեկանալ կրոնների միջև եղած նմանությունների ու տարբերությունների մասին։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է սիրի և հարգի ցանկացած կրոն և այն հասկանա ավելի լավ»:

ԿԽՄԴ գրասենյակի հանդիպումները նպատակ ունեն որոնել կրոնական ուսմունքներում մշակված իրական խաղաղության որոնման եղանակները և միջդավանանքային հանդիպումների անցկացմամբ կանխարգելել կրոնական պատճառներով պայմանավորված հակամարտությունները՝ մարդկանց ընձեռելով միմյանց հասկանալու հնարավորություն։

Ներկայումս ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության խաղաղարար կազմակերպություն հանդիսացող HWPL-ը ԿԽՄԴ գրասենյակների 212 հանդիպում է կազմակերպել աշխարհի 119 երկրներում։

Audiences are attending at the WARP Office in Sydney, Australia 11th WARP Office in Colombia 24th WARP Office in Sydney, Australia

Դիտվել է՝