Հայաստանը մասնակցել է Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

8101_hq

Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային հեղինակավոր ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին։

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու մի քանի տասնյակ գրքեր` նվիրված հայ ժողովրդի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրությանը, մշակույթին, արվեստին:

Ցուցահանդեսի բոլոր հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, կազմակերպվեցին բազմաթիվ քննարկումներ, դասախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, Սփյուռքում Հայաստանի անկախության դերի ընկալման, Հայաստանի և Սփյուռքի հասարակական կյանքում կանանց դերի և այլ թեմաներով, կատարվեց հայկական տարազների նմուշների ցուցադրություն։

Հայկական տաղավարում կազմակերպված միջոցառմանը խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով բարձր գնահատեց միջազգային մեծ հեղինակություն վայելող Ժնևի գրքի սրահում երեք տասնամյակ շարունակ Հայաստանի տաղավարի պատվավոր ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս ցուցահանդեսի բազմահազար այցելուներին ծանոթացնելու Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին, Հայաստանին և սփյուռքահայությանը հուզող բազմաթիվ հարցերին:

Դեսպանորդն իր երախտագիտությունը հայտնեց Թոփալյան հիմնադրամին, նրա տնօրեն Անի Մեսրոպյանին և կազմակերպչական հանձնախմբին՝ Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը պատվավոր և բովանդակալից կերպով ընդգրկելու ուղղությամբ իրականացված ջանքերի համար:

Հայաստանի տաղավարը և կազմակերպված քննարկումները գրավեցին ոչ միայն շահագրգիռ հասարակական-քաղաքական շրջանակների, այլև ցուցահանդես-տոնավաճառի բազմաթիվ այցելուների ուշադրությունը:

8101_hq 8102_hq

Դիտվել է՝