Լավագույն լուսանկարներն աշխարհի տարբեր երկրներից

66666666666666okkkk

Լոնդոնում հայտարարվել են Sony World Photography Awards միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթողների անունները, տեղեկացնում է Deutsche Welle-ն:  Մրցույթի ժյուրիին է ներկայացվել 227.596 պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկար, որոնցից ընտրվել են լավագույնները:

1.«Սպորտ» անվանակարգում հաղթանակը շնորհվել է չինացի լուսանկարիչ Յուան Պենին: Նրա աշխատանքը ներկայացնում է Չինաստանի մարմնամարզության դպրոցներից մեկում 2 քույրերի հագեցած մարզումային օրը եւ նրանց ծանր ապրումները:

11111111111111111111

2.Գերմանացի լուսանկարիչ Սանդրա Հոյնը ստացել է «Առօրյա կյանքը» անվանակարգի գլխավոր մրցանակը: Նա իր լուսանկարում պատկերել է բանգլադեշցի մարմնավաճառի աշխատանքային օրը:

2222222222222222

3.Լանդշաֆտի լավագույն լուսանկարը մրցույթ է ուղարկել բելգիացի Ֆրեդերիկ Բայքսը: Նա «անմահացրել» է չեռնոգորյան ձմեռային բնապատկերները:

333333333333

4.Այս անսովոր լուսանկարում մահացած մարդու դաջվածք է: Հեղինակը կոլումբացի Հենրի Ագուդելոն է, ով հաղթել է «Նատյուրմորտ» անվանակարգում: Լուսանկարչի հայրենիքում շուրջ 130 հզր մարդ համարվում է անհետ կորած, եւ դաջվածքներն օգնում են շատերին ճանաչել իրենց մահացած հարազատներին:

444444444444

5.Բրիտանացի լուսանկարիչ Ուիլլ Բերարդ-Լուկասի հեղինակած լուսանկարը ճանաչվել է լավագույնը «Բնություն» անվանակարգում:

555555555555

6.«Արդիական թեմաներ» անվանակարգում մրցանակի է արժանացել Թասնեմ Ալսուլթանի լուսանկարը: Նա պատկերել է իր փոքրիկի հետ խաղացող միայնակ մորը: Ամուսնալուծությունը ծանր թեմա է Մերձավոր Արեւելքում:

66666666666666

7.Ռուսաստանցի լուսանկարիչ Ջորջ Մայերի կարծիքով, այսպիսին է կատարյալ կինը: «Դիմանկար» անվանակարգում նրա այս աշխատանքը զբաղեցրել է առաջին տեղը:

777777777

8Լավագույն լրագրողական լուսանկար է ճանաչվել իտալացի Ալեսիո Ռոմենզիի աշխատանքը: Նա պատկերել է լիբիացի զինվորների, ովքեր մարտերից հետո եւ առաջ կարճատեւ ընդմիջման ժամանակ հանգստանում են:

88888888888

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝