Փոքրիկ վանականները՝ «Բուդդայի գալստյան օրվան» ընդառաջ

00000000000000

Գաղտնիք չէ, որ երեխաները չեն սիրում, երբ խուզում են իրենց մազերը: Եվ որքան մեծ էր կորեացի այս փոքրիկների զարմանքը, երբ Սեուլի Ջոգյե տաճարում տեղի ունեցած ավանդական միջոցառման ժամանակ նրանց ուղղակի քաչալացրեցին:

Բուդդայի ուսմունքի ինտենսիվ պարապմունքներ անցկացնելու համար 5-7 տարեկան տղաները հաջորդ երկու շաբաթը կմնան 106-ամյա տաճարում, որը հոգեւոր կենտրոն է համարվում շուրջ 11 մլն հարավկորեացի սոն-բուդդայականների համար:

Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ Bucheonim osin nal  կամ «Բուդդայի գալստյան օրը» տոնակատարության համար, որը կանցկացվի մայիսի 3-ին.

111111111
Այն անհարմար պահը, երբ դու տեղի ունեցածից ուղղակի շոկի մեջ ես.

22222222222

Բուդդայի ծննդյան հստակ օրը հայտնի չէ. նրա գալստյան տոնը նշվում է լուսնային օրացույցով 4-րդ ամսվա 8-րդ օրը, որը համընկնում է ապրիլի վերջից մինչեւ մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածին.

333333333333
Երբ Բուդդան լքեց իր պալատը, որպեսզի ապրի չքավորի կյանքով, նախեւառաջ սափրեց գլուխը: Այսօր բուդդայական վանականները կատարում են այդ գործողությունը որպես հավատարմության նշան.   

4444444444
Բուդդիզմը քրիստոնեությունից հետո Հրվ.Կորեայի ամենատարածված կրոնն է.

5555555555

Ջոգյե տաճարը լուսավորված է լապտերներով եւ լի է այցելուներով.

6666666666

Տաճարի դռները բաց են տոնական օրվա առիթով: Այցելուներին հյուրասիրում են թեյ եւ ուտելիք.   

7777777

Երեխաներն ավանդական զգեստներ են հագել, որոնք հայտնի են «սեունգբոկ» անունով.   

8888888
Բուդդայականների մեծամասնությունը կրում է նարնջագույն հագուստ, սակայն Հրվ. Կորեայում նախընտրում են մոխրագույնը, որը խորհրդանշում է հասարակ կյանքին վանականի նվիրվածությունը.

999999999
Տղաներին տալիս են լոտոսի տեսքով լապտերներ. 

1000000000

Փոքրիկ վանականներն իրենց ուսուցիչների հետ.

111111111111122222

Աղբյուր՝ dailymail.co.uk

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝