«Եվրատեսիլի» շուրջ վեճն այդ մրցույթի քաղաքականացված լինելու ապացույց է

1038889401

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում ռուսաստանցի երգչուհու մասնակցության հետ կապված վեճը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դարձավ «քաղաքական ցուցադրականության» վերջին օրինակը, ինչը լավագույնս բնորոշում է այդ մրցույթը, գրում է The Guardian-ը:

Փորձագետ Բեն Ռոյսթոնը, ով մի քանի անգամ եղել է մրցույթի ժյուրիի կազմում, հայտարարել է, որ քաղաքականությունը միշտ եղել է «Եվրատեսիլի» հոմանիշը, եւ այս վերջին միջադեպը դարձավ հին ավանդույթի ցայտուն օրինակը:

Ռոյսթոնի պնդմամբ, շատ երկրներ «Եվրատեսիլը» դիտարկում են որպես ազգային ինքնության եւ մշակույթի ցուցադրության հարթակ, ինչպես նաեւ ձգտում են ներկայանալ որպես ժամանակակից քաղաքական պետություն:

«Մրցույթի 6 տասնամյակների ընթացքում աշխարհը տեսել է եւ պատերազմներ, եւ Բեռլինյան պատի անկումը, սակայն այս տարվա իրավիճակն ընդգրկել է «Եվրատեսիլն» ավելի անպատկառ մանեւրներով, քան երբեւէ»,-գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլի» հեռարձակումից հրաժարվել են ռուսաստանյան հեռուստաընկերությունները: Պատճառն այն է, որ Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մրցույթն ընդունող կողմը՝ Ուկրաինան, արգելել է մուտք գործել երկրի տարածք:

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ընդունող երկիրն արգելում է մասնակցի մուտքը երկրի տարածք:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝