«Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

0000029885-rozovaya-zvezda

Հազվագյուտ «Վարդագույն աստղ» ադամանդը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք քարը, որը երբեւէ վաճառվել է աճուրդային կարգով, տեղեկացնում է BBC-ն: 59,6 կարատանոց քարը Հոնկոնգում՝ Sotheby’s աճուրդում վաճառվել է 71 մլն ԱՄՆ դոլարով:

Գնորդը հոնկոնգյան Chow Tai Fook Jewellery ընկերությունն է: Աճուրդը տեւել է ընդամենը 5 րոպե: Ռեկորդային է ոչ միայն թանկարժեք քարի գինը, այլեւ դրա չափերը:

Թանկարժեք քարի մեկնարկային գինը, որը գտնվել է 1999թ.-ին Հարավաֆրիկյան De Beers հանքավայրում, կազմել է 56 մլն դոլար: Անմշակ վիճակում քարի կշիռը եղել է 132,5 կարատ:

2013թ.-ին Ժնեւում «Վարդագույն աստղը» մտադիր են եղել գնել 83 մլն դոլարով, սակայն պոտենցիալ գնորդը չի կարողացել վճարել սահմանված ժամկետում, եւ գործարքը կասեցվել է:

Մինչ այս գործարքը, Հոնկոնգի աճուրդի տան ռեկորդը պատկանում էր «Երկնագույն Օփենգեյմերին», որը վաճառվել էր 2016թ.-ի մայիսին 50 մլն դոլարով:

2015թ.-ին «Երկնագույն լուսին» բացառիկ ադամանդը հոնկոնգցի մեծահարուստ Ջոզեֆ Լաուն գնել էր 48,4 մլն դոլարով: Գործարարը դա նվիրել էր իր 7-ամյա դստերը՝ այդ առիթով քարը վերանվանելով «Ժոզեֆինայի երկնագույն լուսին»:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝