ԱՄՆ-ում վախճանվել է աշխարհահռչակ պոետ Եվգենի Եվտուշենկոն

evtushenko

ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ պոետ Եվգենի Եվտուշենկոն, հաղորդում է BBC-ն: 2015 թ.-ին նա սրտի վիրահատության էր ենթարկվել:

Եվտուշենկոն տարիներ առաջ խնդրել է իրեն հուղարկավորել ՌԴ Պերեդելկինո ավանում՝ Բորիս Պաստեռնակի շիրիմի հարեւանությամբ:

Եվտուշենկոն ոչ միայն պոետ էր, այլեւ վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։

1991թ.-ին մեկնել է ԱՄՆ՝ համալսարաններից մեկում դասավանդելու համար, եւ մինչ օրս բնակվում էր այնտեղ:

Նա սերտ բարեկամական կապերի մեջ է եղել խորհրդահայ բանաստեղծների, մասնավորապես՝ Գևորգ Էմինի եւ Պարույր Սևակի հետ։ Ռուսերեն է թարգմանել Գևորգ Էմինի բանաստեղծությունները։

1974 թ.-ին Երևանում Գևորգ Էմինի և Գարիկ Բանդուրյանի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երրորդ հիշողություն» խորագրով, որին 1981 թվականին հաջորդել է «Ես սիբիրցի եմ» ժողովածուն։

17742260_1121357134659559_621523863_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝