Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը «Նարեկացի» արվեստի միությունում

image

«System of a Down» հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ու ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հյուրընկալվել էին «Նարեկացի» արվեստի մություն՝ «Նարեկացի» նվագախմբին լսելու և տեսնելու համար:

Երիտասարդ երաժիշտները Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին ներկայացրել էին վերջիններիս «Aerials» երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և արդյունք դարձել, որ ռոք երաժիշտը այցելելով Հայաստան չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր լսելու նրանց:

Փոխադարձ ոգևորվածությամբ անցավ հանդիպումը, որի ընթացքում նվագախումբը նվագեց ժողովրդական «Նոր Ուզունդարա»` Արտեմ Խաչատուրի մշակմամբ, և Արամ Խաչատրյանի «Լեռնցիների պար»-ը:

5a87138d-8bf8-4074-a5fe-051543c6fedd 6d1a1324-7922-4948-b511-bea21b0b7909 6f48df09-832b-43df-8b2f-32f65292c3c1 100a7a47-ac1e-4c87-bfdc-1caacf0682be 11705e37-a549-4c34-ac84-a70aaf9b116d 9277995c-0508-4e3b-afa3-16cac6565c16 a68dc2a0-5d2b-4040-8e8e-3c536760c2f7 d19c48b1-d014-49c0-a474-97f11c93eb34

Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին

Դիտվել է՝