Սան-Ռեմոյում հաղթանակ է տարել Ֆրանչեսկո Գաբբանին

sanremo-2016-francesco-gabbani--640x480

Երիտասարդ կատարող Ֆրանչեսկո Գաբբանին հաղթել է Սան-Ռեմոյում անցկացվող իտալական էստրադային երգի 67-րդ փառատոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մրցույթի արդյունքները հրապարակվել են հեռուստադիտողների եւ ժյուրիի անդամների քվեարկությունից հետո:

34-ամյա Գաբբանին նախորդ տարի հաղթել էր «Նոր տաղանդներ» մրցույթում: Այս անգամ նրա «Արեւմուտքի  կարմա» (Occidentali’s Karma) երգը ճանաչվել է լավագույնը հիմնական մրցույթում, որին մասնակցել են 22 երգիչներ:

Եզրափակիչ փուլ են անցել նրանցից 16-ը, պայքարից դուրս են մնացել իտալական էստրադայի այնպիսի հանրահայտ երգիչներ, ինչպիսիք են Ջիջի Դ՛Ալեսսիոն եւ Ալ Բանոն:

Այնուամենայնիվ, Ալ Բանոյի «Վարդերի եւ փշերի մասին» երգը  կատարել են փառատոնի բոլոր մասնակիցները:

Փառատոնի փակման երեկոյին ելույթ է ունեցել իտալացի ռոք-երաժիշտ Ձուկկերոն:

Սան-Ռեմո փառատոնն այս տարի հաստատեց ամենավարկանիշային ծրագրի կոչումը իտալական հեռուստատեսությունում:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝