«Լա-Լա Լենդի» ռեժիսոր Դեմյեն Շազելը ստացել է ԱՄՆ-ի ռեժիսորների Գիլդիայի մրցանակը

16507084_1071409326321007_796410633_n

«Լա-Լա Լենդ» երաժշտական մելոդրամայի ռեժիսոր Դեմյեն Շազելը ստացել է ԱՄՆ-ի ռեժիսորների Գիլդիայի (Directors Guild of America, DGA) մրցանակը, որի հանձնման 69-րդ արարողությունն անցկացվել է  Բեւեռլի Հիլզում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

32-ամյա Շազելն առաջին անգամ է առաջադրվել այս մրցանակին եւ դարձել ամենաերիտասարդ մրցանակակիրը: Նրա մրցակիցներն էին Բարի Ջենքինսը, Դենի Վիլնյովը, Քեննեթ Լոներգանը եւ Հարթ Դեյվիսը: Շազելի պարգեւատրումը համարել են նրա հերթական քայլը դեպի «Օսկար» տանող ճանապարհին:

«Լա-Լա Լենդն» արդեն հաղթել է Տորոնտոյի կինոփառատոնում, ստացել 7 «Ոսկե Գլոբուս»՝ ներկայացված բոլոր անվանակարգերում, իսկ մելոդրամայի գլխավոր դերակատարուհի Էմմա Սթոունն ԱՄՆ-ի ռեժիսորների Գիլդիայի կողմից ճանաչվել է լավագույն դերասանուհի:

Դեմյեն Շազելի ֆիլմը հավակնում է «Օսկարի» 14 անվանակարգերում: «Օսկարի» հանձնման 89-րդ արարողությունը կանցկացվի փետրվարի 26-ին:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս» 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝