Լոս-Անջելես. «Ոսկե գլոբուսի» դափնեկիրները

15966712_1046430935485513_1876280611_o

Լոս-Անջելեսում հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրների անունները, հաղորդում է tvrain.ru-ն:

Ռեժիսոր Բարրի Ջենքինսի «Լուսնի լույս» ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամա» անվանակարգում: Այդ ժանրի լավագույն դերասանուհի է ճանաչվել Իզաբել Յուպերը՝ «Նա» ֆիլմի գլխավոր հերոսուհին: Այդ ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

15934025_1046430965485510_1900166480_o

Դերասան Քեյսի Աֆլեկը եւս արժանացել է «Ոսկե գլոբուսի»:

«Լա-լա լենդ» ֆիլմը ճանաչվել է լավագույն մյուզիքլ, իսկ այդ ժանրի լավագույն դերասան է ճանաչվել Ռայան Հոսլինգը, դերասանուհի՝ Էմմա Սթոունը:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, դերասանուհի՝ Վիոլա Դեյվիսը:

 Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝