Մեկ նախադասությունից կազմված վեպը հեղինակավոր մրցանակի է արժանացել

MikeMcCormackAuthor2016_large

Իռլանդացի գրող Մայք ՄաքՔորմեկի «Արեւային կորսետ» վեպն արժանացել է Գոլդսմիթի համալսարանի հեղինակավոր մրցանակին, որը շնորհվում է գրականության ոլորտի նորարարությունների համար, հաղորդում է BBC-ին:

Հրատարակված գիրքը, որը կազմված է 223 էջից, պարունակում է ընդամենը մեկ երկար նախադասություն: Վեպը ինժեներ Մարկուս Քոնուեյի մասին է, ով մահացածների միջից որոշ ժամանակով հարություն է առնում:

Մեկնաբանելով ընտրությունը, մրցույթի ժյուրիի նախագահ Բլեյք Մորիսոնն ընդգծել է, որ գրողին հաջողվել է ինքնատիպ կերպով ներկայացնել սովորական աշխատավոր մարդու կյանքն ու կերպարը:

«Քաղաքականություն, արվեստ, ամուսնություն, առողջություն, քաղաքացիական պարտք եւ բնապահպանություն. սրանք թեմաներից մի քանիսն են, որոնց անդրադարձել է հեղինակն իր նուրբ քնարական եւ պրոզայիկ նրբերանգներ ունեցող ստեղծագործությունում»,-նշել է Մորիսոնը:

51-ամյա Մայք ՄաքՔորմեկը վերջին 3 տարում դարձել է երրորդ իռլանդացին, ում շնորհվել է այդ մրցանակը եւ  10.000 ֆունտ սթերլինգ պարգեւավճարը:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝