13 խորհրդանիշ, որոնք կոդավորված են Ռեմբրանդտի «Դանայա» կտավում

008

1. ԴԱՆԱՅԱ

Ինչպես ցույց է տալիս ռենտգենյան պատկերը, սկզբում արքայադստեր դեմքը նման է եղել  նկարչի կնոջը, ով մահացել է 1642 թվականին: Վերջնական տարբերակում այն արդեն նմանվում է Ռեմբրանդտի սիրուհուն` Հերթա Դիրքսին,  ոմ+ հետ նկարիչն ապրել է կնոջ մահվանից հետո:

2. ՁԵՌՔԻ ԺԵՍՏ

Առաջին տարբերակում արքայադստեր ձեռքը իջած է ներքեւ, ասես կանչում է իր սիրեկանին, որը գաղտագողի մուտք էր գործել իր մոտ` պալատ: Այժմ արդեն տեսնում ենք թմրած, անշարժացած,  հրաժեշտի ժեստ արտահայտող ձեռքը: Դանայան հրաժեշտ է տալիս սիրելիին:

3. ՈՍԿԵ  ՇՈՂ

Նկարիչն այսպես է պատկերել Զեւսի ներկայությունը կտավում:

4. ԱՄՈՒՐ

Ռեմբրանդտը  պատկերել է լաց լինող սիրո աստծուն` ի նշան այն բանի, որ Զեւսի սերը Դանայայի հանդեպ անցողիկ էր: Արքայադուստրը զուր սպասում եւ կարոտում է իր սիրեկանին: Օլիմպիոսի  արքան չի վերադառնում նրա մոտ:

5. ՍՊԻՏԱԿ ՄԱՀՃԱԿԱԼ

Խորհրդանշում է Դանայայի մաքրությունը:  Վերածննդի ժամանակներից հունական արքայադստերը դիտել են իբրեւ Մարիամ Աստվածածնի նախատիպ: Ենթադրվում է, որ Դանայան եւս հղիացել է առեղծվածային ձեւով` առանց կուսության կորստի:

6. ՄԱՐԳԱՐՏՅԱ ԱՊԱՐԱՆՋԱՆ

Մարգարիտը համարվում էր սիրո աստվածուհու` Վեներայի զարդարանքը:

7. ՄԱՐՋԱՆԻ ԱՊԱՐԱՆՋԱՆ

Այն արքայադստեր ձեռքի  վրա ցույց է տալիս Դանայայի ապագա որդուն` Պերսեւսին, որին նա ծնելու էր Զեւսից: Մարջանն, ըստ ավանդության, Գորգոն մեդուզայի հաղթողի խորհրդանիշն էր, այն ձեւավորվել էր հրեշի կողմից գլխատված Պերսեուսի արյունից:

8. ԶՄՐՈՒԽՏԵ ՄԱՏԱՆԻ

Անմեղության եւս մեկ խորհրդանիշ, ինչպես նաեւ մահկանացու կնոջ առեղծվածային նշանադրությունն աստվածության հետ:

9. ՀԱՆՎԱԾ ԿՈՇԻԿՆԵՐԸ

Խորհրդանշում է կանացի հնազանդությունը:

10. ԱՐԾԻՎՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐՆ ԱՆԿՈՂՆՈՒ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

Արծիվը համարվում էր Զեւսի  ուղեկիցը եւ խորհրդանիշը:

11. ՍՊԱՍՈՒՀԻՆ

Դանայայի պատմության մեջ կատարում է կավատուհու դեր: Նա է ցույց տվել Զեւսին  դեպի տիկնոջ ննջարանը տանող ճանապարհը, որի համար էլ մահապատժի է ենթարկվել թագավոր Ակրիսի կողմից: Նրա գլխին ոչ թե գլխաշոր է, այլ  թավշյա մուգ բերետ:  Ֆրանսիական արվեստի քննադատ Պոլ Դեկարգի կարծիքով՝ Ռեմբրանդտը պատկերել է իրեն (ինքնանկարներում նա հաճախ է բերետով):

12. ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Սպասուհու ձեռքում ցույց են տալիս ծառայողների անմիջական պարտականությունները տնտեսվարման մեջ եւ միեւնույն ժամանակ առնականության խորհրդանիշ են հանդիսանում:

13. ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ

Խորհրդանշում է աստվածային ողորմություն: Սպասուհին այնտեղ հավաքել էր մետաղադրամներ, որոնք ցրված են Դանայայի ննջարանում Զեւսի վայր իջնելուց հետո:

Սյուժեն, երբ Զեւսն աշտարակ է ներթափանցում, որտեղ բանտարկված է Դանայան, XVI-XVII դդ եվրոպական նկարիչների շրջանում մեծ մասսայականություն էր վայելում: Ռեմբրանդտի «Դանայա» (1636-1647) կտավն այժմ պահվում է Էրմիտաժում:

Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյն


1606 թվականին ծնվել է Լեյդենում (Հոլանդիա) ջրաղացպանի ընտանիքում:
1621-1624 թվականներին սովորել է Լեյդենի գեղանկարիչ Յակոբ վան Սվանենբյուրխի մոտ:
1625 թվականին հիմնադրել է իր սեփական արհեստանոցը:
1632 թվականին ներգաղթել է Ամստերդամ:
1634 թվականին ամուսնացել է Սակսիա վան Էյլենբյուրխի հետ:
1636-1647 թվականներին աշխատել է «Դանայայի» վրա:
1642 թվականին ավարտել է «Գիշերային պարեկ» նկարը:
1645 թվականին նկարել է «Սուրբ ընտանիք» կտավը:
1656 թվականին սննկացել է:
1666-1669 թվականներին աշխատել է «Անառակ որդու վերադարձը» կտավի վրա:
1669 թվականին մահացել է, թաղված է Ամստերդամի Վեսթերքերք եկեղեցում:

Տիգրան Գասաբյան
vokrugsveta.ru
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>