Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը

svetin

Այսօր 85 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, հանրահայտ դերասան Միխայիլ Սվետինը, -տեղեկացնում է BBC-ին:

Մեկ շաբաթ առաջ դերասանը վիրահատվել էր եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:

Միխայիլ Սվետինը ծնվել է 1930թ.-ի դեկտեմբերի 11-ին Կիևում: 1980-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում: Կինոյում ավելի քան 85 դերակատարում է ունեցել:

Նրա դերակատարմամբ հայտնի ֆիլմերն են` «Աֆոնյա», «Չի կարող պատահել», «Մարդը Կապուցինների փողոցից»,«12 աթոռ» եւ այլն:

Աղբյուր` BBC

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝