Տեղի ունեցավ «Մեկ շաբաթ գորգում» գրքի շնորհանդեսը

11721086_705175696277707_786824353_n

Մայրաքաղաքի Ժամանակակից արվեստի տուն-թանգարանն իր հարկի տակ էր մեկտեղել մշակութային գործիչներին: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում գյումրեցի նկարչուհի Եվա Հարութը մշակութասեր հասարակության դատին ներկայացրեց «Մեկ շաբաթ գորգում» գիրքը: Մարիանա Սմիթի եւ Եվա Հարութի համատեղ նախագիծը՝ կառուցված է մի երիտասարդ կնոջ՝ Հռիփսիմե Բետնեզյանի կյանքի պատմության, փաստագրական նյութերի հիման վրա: Նախագծի հիմքում 1915 թվականի իրադարձություններն են, որոնք իրենց արտացոլումն են գտել գրքում:

11721214_705175712944372_1857384103_nԳրքում պատկերվում է հայ երիտասարդ կնոջ կյանքի իրական պատմությունը, նրա փրկության ճանապարհը։ «Հռիփսիմեն ներկայանում է որպես հաղթող մի անձ, ով կորցնելով իր անցյալը, ուժ է գտնում վերածնվել, ապրել եւ արարել: Նա սովորեցնում է մեզ հավատալ մեր ուժերին, հավատալ հայ ազգի հզորությանը»,- ասում է հեղինակը՝ Եվա Հարութը։ Ի դեպ, հեղինակը Հռիփսիմե Բետնեզյանի դստեր թոռնուհին է։

Գրքի առաջին տպագրությունը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբերին Գերմանիայում: Գրքի երկլեզու թարգմանչուհի Լուսինե Աբգարյանը վստահ է, որ այն լայն տարածում կունենա եւ աշխարհը մեկ անգամ եւս կտեղեկանա մեկ դար առաջ տեղի ունեցած ոճիրի մասին: Գիրքը կներկայացվի նաեւ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում:



Փայլակ Ֆահրադյան
Դիտվել է՝