Բեռլինի Բոդե թանգարանից գողացել են 100 կգ-ոց ոսկյա մետաղադրամ

csm_4-7_Big_Maple_Leaf_Vs_a05e1541af

1 մլն դոլար անվանական արժեքով100 կգ-ոց ոսկյա մետաղադրամը գողացել են Բեռլինի Բոդե թանգարանից, հայտնում է Die Welt-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Թերթի տվյալներով՝ մետաղադրամի տրամագիծը 53սմ, իսկ հաստությունը՝ 3սմ է: Մետաղադրամի դարձերեսին պատկերված է Եղիսաբեթ 2-րդ թագուհու պատկերը:

Ոսկու արժեքը, որից պատրաստված է մետաղադրամը, կազմում է մոտ 3,7 մլն եվրո: Այս մետաղադրամը Բոդե թանգարանը փոխառել էր մեկ այլ թանգարանից:

Ոստիկանների կարծիքով, գողերը մի քանիսն են եղել: Նրանք թանգարան են մտել պատուհանից աստիճանի միջոցով, որն ավելի ուշ հայտնաբերվել է մոտակայքում:

Բոդե արվեստի թանգարանը մտնում է Բեռլինի Թանգարանային կղզիների կազմի մեջ: Իր անվանումը ստացել է գերմանացի թանգարանային գործիչ Վիլհելմ ֆոն Բոդեի անունից:

file-photo-maple-2007-canadian-leaf-000_49f22580-12f5-11e7-a5d6-c47fceabb9c0

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝