Դիզելի մասնակցությամբ ֆիլմերը մեկ տարում հավաքել են 1,6 մլրդ դոլար

1511790313

«Ֆորսաժ» ֆիլմի ութերորդ մասի հաջողության շնորհիվ Վին Դիզելը դարձել է 2017թ.-ի «ամենադրամարկղային» դերասանը, հայտնում է Forbes-ը:

Դիզելի մասնակցությամբ ֆիլմերը մեկ տարվա ընթացքում հավաքել են 1,6 մլրդ դոլար: Միայն «Ֆորսաժ» ֆիլմից ստացված եկամուտը կազմել  ընդհանուր գումարի ¾-րդ մասը:

Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է Դուեյն Ջոնսոնը, ով նույնպես նկարահանվել է այդ ֆիլմում՝ 1,5 մլրդ դոլար:

Եռյակը եզրափակում է Գալ Գադոթը՝ «Հրաշք կինը» ֆիլմից՝ հավաքելով 820 մլն դոլար: Գադոթի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը հավաքել են 1,4 մլրդ դոլար:

Տասնյակում հայտնվել են նաեւ Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեպը, Դեյզի Ռիդլին, Թոմ Հոլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսվորթը եւ Ջոն Բոյեգան:

Աղբյուր՝ Forbes

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝