Մենք հիմա ապրում ենք հենց այդ սպառված ժամանակահատվածով Հայաստանում

1358190807,2257

Ութ թեկնածուներն էլ իրենց հույսը դրել են հորինված միջին խավի վրա: Անհասկանալի կերպով մեր հասարակությունը հայտնվել է տարբեր ֆորմատի քաղաքական գործիչների ափերի մեջ: Չունենք տնտեսություն, առկա է ամենաթողության, անպատժելիության մթնոլորտ, մարդիկ ստիպված հեռանում են երկրից, բայց ունենք բազմաթիվ «պայծառ քաղաքական գործիչներ», որոնք ոչինչ չանելով՝ էժանագին քաղաքական շոուների շնորհիվ այնուամենայնիվ  ունեն իրենց «էլեկտորատը»: Կան թեմաներ, որոնք միայն բազում  հարցեր են առաջացնում և այսպես`ի՞նչ է կատարվում այսօր մեր երկրում, ինչու՞ է մեր քաղաքական գործիչներին թվում, թե դեռ կան մարդիկ, ովքեր իրենց անվերապահորեն հավատում են: Այս հարցերի ճիշտ  պատասխանը  կարող է  կարևոր  գործոն դառնալ  նոր, հավասար  արժեհամակարգով երկիր կառուցելու ուղղությամբ:

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հստակ գիտակցում են, որ այսօրվա Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը`դրանք անապահովներն են: Մենք այսօր հանգիստ կարող ենք փաստել, որ անապահովներից, ով կարող էր արտագաղթել, վաղուց արտագաղթել է, մնացել են նրանք, ովքեր խոսակցական բառերով ասած «մարշուտկի» գումար չունեն: Ո՛չ կառավարությանը,  ո՛չ ընդդիմությանը չեն հետաքրքրվում այս մարդկանց ճակատագրով`երկուսն էլ իրենց հույսը դրել են հորինված միջին խավի վրա, որը իրականում համարյա գոյություն չունի: Ինչ է մնում անել անապահովներին՝ այս հարթությունում անձնական  առաջընթաց ապահովելու եւ զարգանալու համար շատերը փորձում են հարել որևէ քաղաքական ուժի  և փորձել նրանց միջոցով գտնել որևէ աշխատանք: Այս ամենի արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տվյալ քաղաքական ուժը բազմամարդ է և ունի իրեն սատարողների մեծ բանակ: Սակայն յուրաքանչյուր ակնկալիք ունի սպառման  ժամանակահատված: Մենք հիմա ապրում ենք հենց այդ սպառված ժամանակահատվածով Հայաստանում:

Անապահովները կորցրել են իրենց հետաքրքրությունը առկա իշխանությունների և առկա ընդդիմության նկատմամբ: Դեռ վաղ պատմությունից հայտնի է, որ յուրաքանչյուր հետաքրքրության կորուստ ի հայտ է բերում նոր հետաքրքրություն: Այսինքն` ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում, որը տիրում է մեր երկիրը, շատ հնարավոր է, որ ի հայտ գան նոր ֆորմատի  գործիչներ, ովքեր կխոսեն անապահովների տեսանկյունից և դրանով իսկ նրանց կհամախմբեն: Այսօր դա շատ ավելի հեշտ է անել` հաշվի առնելով սոցիալական կայքերը, ինֆորմացիայի տարածման արագությունն ու անվերահսկելիությունը: Եվ դա է պատճառը, որ  այսօր սոցիալական ցանցերն ու բլոգները անապահովների համար  դարձել են միակ երաշխիքը՝ արժանապատիվ ապագա կառուցելու ուղղությամբ:

 

Կարեն Թումանյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>