Հաղթանակ, որը ցա՞վ է պատճառելու

serj-dirqer-1-634x445

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը զուգորդվեց Արցախի հիմնահարցի վերաբերյալ արդեն հնչած հին մտքերի թարմացմամբ: Բնավ պատահական չէր այս հարցերը մեկ կապոցի մեջ կամ մեկ քաղաքական օրակարգում հնչեցնելը:

Նշյալ օրենքի քննարկումն ի հայտ բերեց բազմաթիվ պաշտոնյաների, որոնք, ինչպես ժամանակին բնորոշել էր ՀՀ առաջին նախագահը, «ուրիշի արյան գնով փառք որոնողներ ու հերոս ձևացողներ» են: Մեր պաշտոնյաներն իրենք բնավ մեղավոր չեն, որ չեն ծառայել՝ առողջությունը չի ներել: Պաշտոնյաների բախտակիցներն են նրանց արու «առնական» զավակները: Նրանք էլ, պարզվում է, կամ վատառողջ են եղել, կամ ուսման ծարավն են հագեցրել: Օրենքի քննարկման ընթացքում մամուլ սպրդեց նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքը՝ իգական սեռի ներկայացուցիչներին բանակ տանելու վերաբերյալ:

Հասարակությունը միանգամից արձագանքեց. «Իհարկե, կգնան, բայց միայն ձեր աղջիկներից հետո»: Շաբաթվա տեղեկատվական առատության նպատակը պարզ մանիպուլյացիան է՝ շեղելու տագնապահարույց հիմնական մտքից՝ Արցախի հարցում ցավոտ զիջման վերաբերյալ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝