Անդրկովկասյան «ծովահեններ», ովքեր արդեն 10-15 տարի ծվատում են աբորդաժի ենթարկած երկրները

новый коллаж

Ապրիլի 17-ին Հայաստանում, իսկ ապրիլի 11-ին Ադրբեջանում կսկսվեն հերթական ընտրական աճպարարությունները. հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի Հայաստանի վարչապետին, իսկ հարեւան երկրում «արագի մեջ» կընտրեն իրենց առաջնորդին:

Հայաստանի եւ Ադրբեջանի «նավավարները», կամ, ինչպես ճիշտ կլիներ ասել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի դեպքում, «ծովահենները», արդեն 10-15 տարի ուզուրպացրել են աբորդաժի ենթարկած երկրները, 10-15 տարի մեկմեկու օրինակ ծառայելով՝ գռփում են բնական ու բանական ռեսուրսները, կեղծում ընտրությունները, պղծում արդարադատության տկար համակարգն ու նորելուկ ժողովրդավարությունը՝ ընթացքում սեթեւեթելով եվրոպացի «ժողովրդավարների» հետ:

Որքա՞ն նմանություն ունեն անդրկովկասյան երկու «անփոխարինելիները»:

Նրանց միջեւ տարբերությունները սակավ են, ու շատ դեպքերում աննշան եւ ոչ էական, օրինակ, բեղերի, բոյ-բուսաթի կամ, միգուցե, ճաշակի մասով, սակայն ընդհանրություններ ունեն՝ որքան ուզեք: Բնականաբար, նրանց մասին խոսելիս գռեհկաբանությունից խուսափելը շատ բարդ խնդիր է, սակայն կփորձենք՝ կիրառելով համեմատության վրա հիմնված պարզաբանական մեթոդը:

Սերժ Ազատի Սարգսյան. Հայաստանի նախագահ «կարգվեց» 2008թ.-ի փետրվարի 19-ին, ապրիլի 9-ին ստանձնեց պաշտոնը:

Իլհամ Հեյդարի Ալիեւ. Ադրբեջանի նախագահ էր «կարգվել» 2003թ.-ի հոկտեմբերի 15-ին:

Երկու երկրներում տեղի ունեցած «ընտրական գործընթացներից» ԱՊՀ դիտորդական խմբերը հիացած էին, իսկ եվրոպականները՝ բավարարված:

Եվ այդ բավարարվածության ֆոնին Հայաստանում 2008-ին ներքաղաքական ճգնաժամն ավելի խորացավ: Փետրվարի 29-ին՝ արյունալի իրադարձություններից ժամեր առաջ, շամպայնով լի գավաթներով միմյանց շնորհավորեցին «նորաթուխ նախագահը» եւ «Օրինաց երկրի» «կարկառուն ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանը: Արդյունքում, ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ուժայինների հարձակմամբ, պաշտպանության նախարարության զրահամեքենաները շարժվեցին դեպի Երևան։ Գործի անցան դիպուկահարները, զոհվեց 10 պահանջատեր քաղաքացի:

https://www.youtube.com/watch?v=7-tF3b57mtg

Ադրբեջան. 2008թ.-ի հոկտեմբերի 15-ին Ալիեւը 2-րդ անգամ ստանձնեց իշխանության ղեկը: Այս անգամ Ալիեւը գերազանցեց ինքն իրեն, գերազանցեց անգամ Սերժ Սարգսյանին եւ ժողովրդավար հանրության «սպասելիքները»: Նրա օգտին քվեարկեց ընտրողների 88,7%-ը:

Ալիեւի համար այդ նախագահական ժամկետը պետք է լիներ վերջինը, քանի որ նա իրավունք չուներ 2 ժամկետից ավելի մնալու իշխանության ղեկին: Սակայն 2009թ.-ին անցկացված «հանրաքվեի» արդյունքում սահմանադրությունից հանվեց սահմանափակող դրույթը: Այդ կերպ Իլհամ Ալիեւը կանաչ լույս ստացավ 3-րդ անգամ առաջադրվելու համար:

Սա իշխանության հավերժացման հրաշալի օրինակ էր հետխորհրդային բռնապետների, այդ թվում՝ մեր «բռնապետիկի» համար, ով հետագայում ավելի անշառ ու տափուկ մեթոդ կիրառեց:

Եվրոպացի «անաչառ» դիտորդների գնահատականներից ղզղնած Ալիեւը սկսեց դաժանորեն ճնշել ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական ակտիվիստների ընդվզումները:

2011թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում բողոքի ալիք բարձրացավ: Ոստիկանական բռնի գործողությունների միջոցով ելույթները ճնշվեցին, ձերբակալվեցին հարյուրավոր ցուցարարներ:

https://www.youtube.com/watch?v=RGqMjWp9K1k

Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության 2012թ.-ի ցուցիչով Ադրբեջանը զբաղեցրեց 139-րդ տեղը՝ որպես ավտորիտար ռեժիմով երկիր:

Հայաստանը հանգրվանել էր 114-րդ հորիզոնականում: Պարզ էր, որ այս ցուցանիշով էլ ընդհանրություններ ունեին երկու «անփոխարինելիները»:

2012թ.-ի հոկտեմբերին Բաքվում ոտքի ելան հավատացյալները, իսկ 2013-ի փետրվարին Իսմայիլիում բողոքի մասսայական ակցիաներ տեղի ունեցան ոստիկանության բիրտ, անօրինական գործողությունների դեմ: Ելույթները դաժանորեն ճնշվեցին: Որոշ ժամանակ անց Բաքվի ոստիկանությունը կրկին մահակները գործի դնելու առիթ ունեցավ: Ալիեւը «Ոչ զինվորական մահերին» ակցիայի մասնակից երիտասարդներից եւս «խաշիլ» սարքեց:

https://www.youtube.com/watch?v=Nnb8G8TvxIU

Այս ամենի ֆոնին, 2013թ.-ի հոկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիեւն առանց ավելորդ ջանքերի ստացավ ընտրողների ձայների գրեթե 85%-ը՝ 3-րդ անգամ «ընտրվելով» երկրի նախագահ: ԱՊՀ դիտորդական խումբը կրկին բարձր գնահատական տվեց ընտրություն կոչված գործընթացին: Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները եւս Ադրբեջանի նախագահական ընտրությունները ճանաչեցին ժողովրդավարական, թափանցիկ եւ միջազգային նորմերին համապատասխան:

Հայաստան. 2013թ.-ի փետրվարի 18-ին արդեն իսկ Սերժ Սարգսյանը «վերընտրվել» էր ՀՀ նախագահ, 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել պաշտոնը:

Ընտրական այդ ամբողջ գործընթացն ուղեկցվել էր իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով՝ վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով և քվեարկության արդյունքների կեղծմամբ: Այնուամենայնիվ, Ընտրական համակարգերի միջազգային դիտորդական կենտրոնի (ICES) դիտորդական խումբն ընտրությունները գնահատեց որպես ժողովրդավարական, մրցակցային, որը համապատասխանում էր միջազգային ընտրական իրավունքի պահանջներին: 

http://medialab.am/news/id/489

Սերժ Սարգսյանն անշուշտ չէր կարող զիջել ադրբեջանցի իր կոլեգային: Ցանկացած հանրային ընդվզում, քաղաքացիական ակտիվի ելույթ ճնշվում էր ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ: Բերման էին ենթարկվում քաղաքական գործիչներն ու երիտասարդ ակտիվիստները, տոտալ ճնշման տակ էր այն պայքարող տեսակը, ով սեփական ձայնին տեր կանգնելու համար համարձակվում էր դուրս գալ փողոց, ով Սերժ Սարգսյանին բարձրաձայն տալիս էր նրա կյանքում ստացած լավագույն խորհուրդներից մեկը՝ «Սերժիկ, հեռացի՛ր»-ը:

https://www.youtube.com/watch?v=wGyq0rw0s0c

2013 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 26-ը նախաձեռնությունների և առանձին ակտիվիստների նկատմամբ ոստիկանությունն աչքի ընկավ առանձնակի դաժանությամբ, բերման ենթարկվեցին «Չեմ վճարելու 150 դրամ», «Ոչ թալանին» նախաձեռնությունների անդամներ եւ քաղաքական գործիչներ: Հավաքների ընթացքում իշխանությունները կիրառեցին քաղաքացիական հանդերձանք հագած «ուրվականներով» ահաբեկելու մեթոդը, ովքեր հավաքների մասնակիցների նկատմամբ իրականացնում էին սադրանքներ, սպառնալիքներ եւ հայհոյանքներ տեղալով՝ բռնի ուժ գործադրում:

https://www.youtube.com/watch?v=hT9my0cDeoY

2015թ.-ի հունիսի 22-23-ին ոստիկանությունը ֆիզիկական ուժի և հատուկ տեխնիկայի գործադրմամբ ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան փողոցում: Նստացույցը ցրելու և Բաղրամյան պողոտան ազատելու ոստիկանական անհամաչափ գործողություններից տուժեցին նաև լրագրողները։

https://www.youtube.com/watch?v=Qb9Sn5RM1ZE

Հայաստան. 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին իրագործվեց «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե» կոչվող ծրագիրը: Եվ կրկին նույն մեթոդները… լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտում, ընտրակաշառքի «շքահանդես» եւ այլն:

Ադրբեջան. 2016թ.-ին անցկացված հանրաքվեի արդյունքով փաստացի օրինականացվեց բռնատիրական իշխանությունը: Այդ կերպ Ալիեւն իրեն շնորհեց ցմահ կառավարելու եւ խորհրդարանը ցրելու իրավունք:

Արեւելյան մինի-բռնապետներն իրենց դինաստիաների բարեկեցիկ հարատեւությունն ապահովելու ուղիներ են փնտրում, գտնում, ծրագրում եւ իրագործում՝ այդ ընթացքում անհաշտ հարեւան-երկրներում հողին հավասարեցնելով արժեհամակարգը, քաղաքական մշակույթը, ազատություններն ու ժողովրդավարությունը:

(շարունակելի)

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝